Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Խարանի աղաղակը՝ փուշ ու տատասկ վերլուծելիս

Խարանի աղաղակը՝ փուշ ու տատասկ վերլուծելիս
30.06.2025 | 16:05

Պետք է ուրախ ու զվարթ վերադառնար Ստամբուլից:

Հաջորդ օրն ընդունվեր «Ստամբուլյան հռչակագիրը»՝ ամրագրելով «Արևմտյան Ադրբեջան / ՀՀ ադրբեջանցիների վերադարձի իրավունքը»:

ՀՀ ԱԳՆ-ն պետք է հնչեցներ խորը մտահոգության, հիասթափության ելևէջներով անատամ ու սրտաճմլիկ այնքան որ մի պատասխան, իսկ ժամեր անց հայտարարեր՝ հայ-թուրքական հարաբերությունների դրական տենդենցի մասին:

Որպես երկրի գլխավոր ստատուսչի առավոտյան պետք է երկներ հերթական հորդորա-կոմպրոմատա-ուլտիմատային, հոգեցունց խոհափիլիսոփայական, բարոյախրատական մտքի զեղումները:

«Երկրի հակառակ կողմը» գրքի սեռաշեղված հեղինակը պետք է խանդաղատանքով վեհ արժեքներից, հոգու և մտքի մաքրությունից, բարեվարքությունից ու բարեպաշտությունից խոսեր, «պոռնկաբարո հոգևորականներին» էլ՝ Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ հորդորեր րոպե առաջ Վեհարանն ազատել»։

Րոպեներ անց, մեզ կրթողը պետք է իր անմակարդակությունը, գռեհկությունը, լպիրշությունն ու ցինիզմն աշխարհին ի ցույց դներ, գրելով.

«Կտրիճ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե ես իբր թլպատված եմ։

Պատրաստ եմ ընդունել Կտրիճ Ներսիսյանին ու իր խոսնակին եւ ապացուցել հակառակը։

Իսկ ինքը թող ի վերջո պատասխանի հարցին, կուսակրոնության ուխտը խախտե՞լ է, թե ոչ։ Զավակ ունի՞, թե ոչ»:

Հետո պետք է՝ «ընդդիմադիր ստահակների ձախողված հեղաշրջման պլանը», «Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը», «Թե ինչպես էր «սրբազանը» կաթվածահար անում ՀՀ պետական կառավարման համակարգը։ Պայթեցնում, ջարդում, մեռցնում, պատերի տակ գյուլլում, գնդակահարում: Անշուշտ՝ Կտրիճի օրհնությամբ եւ Սամոյի աջակցությամբ․․․» վերտառությամբ սենսացիոն բացահայտումներ անի, 2024 թվականի ինչ-որ թղթեր ու ձայնագրություններ հրապարակի, վրադիր էլ՝ հատուկ շոու օպերացիա կազմակերպի, ԱԱԾ-ի աշխատակիցներով բնակարան մտնի, «թուր ու թվանք-խլապուշկա» նկարի, Բագրատ Սրբազանին ձերբակալի ու ռազմական հեղաշրջման և ահաբեկչության մեջ մեղադրելով 2 ամիս կալանավորի:

Հետո՝ «Սրբազան հոր աշխատանքային գործիքները» վերտառությամբ ստատուս գրի ու արմատուրայի մի կոմպլեկտի կատալոգ, իրենց թույլտվությամբ որսորդական զենքեր ու Փեթակից գնված խլապուշկաների նկարներ ֆեյսբուք գցի:

Րոպեներ անց, պահի թելադրանքով թունդ հավատացյալը «Գարեգինացավի» զուբրիտը կմիացնի ու կհորջորջի.

«Մայր Աթոռը պղծած Կտրիճը պետք է հեռանա Վեհարանից։ Եթե ինքնակամ չհեռանա, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի՝ քրիստոնեաբար։ Վեհարանը վեհի՛»:

Հետո իմանալով Կաթողիկոսի ու Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին՝ ցայտնոցի մեջ պետք ընկնի, «աբիժնիկի սռաչը» միացնի ու ասի.

«Նոր տեսա, որ երեկ պետականակործան պատուհասը՝ ԼՏՊ–ն, հանդիպել էր եկեղեցակործան պատուհասի՝ Կտրիճի հետ։ Հեսա նայեմ՝ ինչ են բարբաջել»:

Հոգեցնցման մեջ ընկնելով, էմոցիաների ու էյֆորիայի տակ էլ պետք է՝ «Դիմանկար․ Լեւոն Տեր–Պետրոսյան» վերտառությամբ հոդված գրի, որտեղ ՀՀ 1-ին նախագահին անվանարկումներով մեղադրականներ գրի, ու որպես վերջինիս «հիմնական հատկանիշներ՝ վախկոտ, անպատասխանատու, կամազուրկ, մարիոնետային հակումներ ունեցող, մարդկանց ատող, ծույլ, հայհոյախոս, բամբասկոտ, նարցիսիստ, ամբարտավան անվանի»:

Սռաչի խրախճանքին՝ մտավոր ու հոգևոր սնանկության մանիֆեստով մաղձաթափ պետք է լինի նորաձև դպրոցի րաբունի, կարծես կլիմաքս ապրող զայրույթով զուգընկերուհին, որն էլ իր հերթին Լևոն Տեր-Պետրոսյանին՝ «ազգադավ վիժվածք! Բոլոր ազգադավ վիժվածքների հոգեւոր առաջնորդ! Ընդ որում՝ ինքնակոչ: Մեռելի զդաչի, գիտնական ոջիլ» պետք է անվանի:

Վրադիր էլ պետք է ստատուսի.

«ինքնամխիթարվե՛ք նրանով, որ ես զուգընկերուհի եմ»:

Դե իսկ հաջորդ առավոտ դիմակավորված ոստիկանները ներխուժեցին Շիրակի առաջնորդարան, որտեղ ամբողջությամբ խառնեցին ու ավիրեցին Միքայել սրբազանի աշխատասենյակը։ Փշուր-փշուր արեցին նույնիսկ պատարագի նշխարքները։

Տեսնողը կասեր՝ այստեղով թուրք է անցել:

Նույն օրն առավոտյան կատարվեց չլսված-չտեսնված, անընդունելի ու ամոթալի մի բան.

ՀՀ իրավապահ ուժային մարմինները (ներքին զորքեր - Օմոն), հատուկ նշանակության զորքերը - կարմիր բերետներն ու ԱԱԾ դիմակավորված հատուկ ջոկատայինները ներխուժելով Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի տարածք, փորձեցին բռնի ուժով ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ով Մայր Աթոռ էր ժամանել քահանայից տարեկան ժողովի առիթով՝ իբրև հավաքի համակարգող։

Ընդ որում՝ Միքայել Սրբազանը, հակառակ որ պատշաճ կարգով չեր ծանուցվել, կայացրեց որոշում և չխուսափելով ներկայացված բանավոր պահանջից ինքնակամ ներկայացավ Քննչական կոմիտե, որտեղ էլ կալանավորվեց 2 ամսով և ուղարկվեց ԱԱԾ մեկուսարան:

Նույնիսկ այդժամ հոգեխեղված պատուհասը կրկին պետք է ցինիկանա ու ֆեյսբուքյան էջում գրի՝

«Եվս մեկ աստվածաշնչյան պատվիրան խախտեց «սրբազանը»՝ հնազանդություն իշխանություններին, այսինքն՝ օրենքով սահմանված կարգով կայացված որոշումներին»:

«Ակնհայտ է, թե ինչու է թաքնվում իրավապահներից։

Եթե դատարանը մեկ կամ երկու ամիս կալանք սահմանի, առանց կնոջ ո՞նց է ապրելու «սրբազանը»։

«Կարծում եմ արդար կլինի, որ Կտրիճը գրավոր միջնորդություն ներկայացնի դատարան՝ խնդրելով խափանման միջոց ընտրելիս հաշվի առնել, որ «սրբազանը» իր՝ Կտրիճի նման նույնիսկ մի ամիս չի կարող ապրել առանց կնոջ։

Ընդ որում, միջնորդությունը կարող է լինել ապանձնավորված, նաեւ մյուս «սրբազանների» պարագայում օգտագործելու համար, ընդգծելով, որ ոմանք առանց կնոջ, ոմանք առանց տղամարդու չեն կարողանում մի ամիսն անցկացնել։

Կամ՝ երբեմն առանց կնոջ, երբեմն առանց տղամարդու։ Սեզոնը գիտի»:

Ինչ խոսք՝ լպիրշության գագաթնակետն է, ստորության էվերեստը:

Իսկ երբ արդեն Բագրատ Սրբազանն ու Միքայել Աջապահյանը ձերբակալվեցին, ցինիկը խոսեց ցենզուրայից:

Թե բա՝ «Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռքբերել, որ մի իքս ամսաթվից հանրային–քաղաքական–հրապարակային դաշտում հայհոյախոսությունը եւ հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք եւ անցնում բացառապես քաղաքակիրթ եւ հարգալից բանավեճի, եւ միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։

Ես առաջարկում եմ հուլիսի 1–ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ եւ այս պահից մինչեւ հուլիսի 5–ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա։

Հուլիսի 5–ին կկիսեմ իմ տպավորությունը, թե ինչ արձագանք է գտել առաջարկը հանրության եւ սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում»:

Իսկ օրվա կուլմինացիան՝ հանրային 1-ինի եթերով մեդիացմփորիկի խայտառակ հարցազրույցն էր՝ ոմն Խորեն «Վարդապետ» Հովհաննիսյանի հետ, ով ներկայանում էր որպես «վարդապետ» ու որպես Գարեգին Բ կաթողիկոսի նախկին գավազանակիր:

Տեսնելով ու ապրելով այս ամենը, կասեմ հետևյալը.

Դու նույն, դեղին մամուլի, պատվերով գրող ու սև ցավ լրագրողն ես:

Քեզանից ինչ վարչապետ:

Դու ազգի ամոթն ես ու խարանը, մեր հավաքական տոտալ ողբերգության ու արհավիրքների խորհրդանիշը, մեր ամոթի ու անարգանքի խաչը, որը ստիպված ենք դեռ քարշ տալ:

Դու այն «մարդն» ես, որին ցույց տալով, պետք է ասեն, թե ինչպիսին չպետք է լինի մարդը:

Դու այն կերպարն ես, ում ֆասոնն իր ֆալոսի մասին՝ «ՀՀ վարչապետը եկեղեցու առաջնորդին առաջարկել է ցույց տալ իր առնանդամը» վերտառությամբ գրառումն անգլերենով, ռուսերենով, գերմաներենով հրապարակվել է ողջ աշխարհի մեդիալրտվամիջոցներով, սոցցանցերով՝ որպես հայ ազգի խայտառակություն:

Դու դարձել ես միջազգային լրահոսի զավեշտի, մեմերի, կարիկատուրաների ու ծաղրուծանակի առարկան:

Ողջ աշխարհը թե՛ քո, թե՛ մեր վրա հռհռում է:

Քեզ հետ միասին, աշխարհի ծաղրուծանակին մեզ էլ ես արժանացրել:

Մարդ ամաչում է, որ իր երկրի ղեկավարին

ծաղրում է ամբողջ միջազգային մամուլը:

Աշխարհով մեկ խայտառակ ենք եղել։

Մարդն ամոթից գետինն է մտնում։

Եթե ինչ-որ մեկին թվում է, թե այս խեղկատակի փողոցային լեքսիկոնով հագեցած ու հայհոյանք պարունակող ամենօրյա գրառումները միայն մենք ենք տեսնում, ապա չարաչար սխալվում է։

Նրա գրառումները որպես ՀՀ պետության ղեկավարի խոսք կարդում են տարբեր մայրաքաղաքներում։

Ու հետո ինչ-որ ղեկավար պետք է նման գրառումների հեղինակին լու՞րջ վերաբերվի, նրա հետ որևէ հարցի շուրջ բանակցությու՞ն վարի:

Գերագույն գլխավոր լաբարոշ «ստատուսչին» պետության ղեկավար է, ով ՀՀ-ն խայտառակում է աշխարհով մեկ:

Աբսուրդն ու մարազմն էլ այն է, որ դրանից ամաչում ենք բոլորս, բացի իրենից:

Հավանաբար հաճույք է ստանում մեզ ու մեր պետությունը խայտառակելուց։

Հասել ենք նրան, որ հերիք չէ ֆեյսբուքով քննարկում է, թե ինքը թլպատված է, թե ոչ, մի հատ էլ «պրինցիպ է ընկել» ու ցուցադրելու պատրաստակամության մասին է ակնարկում:

Իհարկե՛, դու ընդունակ ես դրան:

Չի բացառվում ու չեմ զարմանա, որ նկարես ու հրապարակես էլ, որ ապացուցես հակառակը:

Մանավանդ՝ «զոմբի վոյիններդ» հորդորում, խրախուսում ու քաջալերում են քեզ այդ հարցում, դե դու էլ ալիբի կունենաս, որ ժողովուրդն է դա պահանջում, դու էլ որպես նրա ծառա պարտավոր ես կատարել:

Քեզանից ամեն ինչ սպասելի է…

Միայն թե իմացի՛ր, թլպատված էլ չլինես՝ կթլպատեն, լաբարոշ լեզուդ էլ՝ կկտրեն:

Ինքդ գիտես՝ ժամանակի հարց է:

Իսկ մինչ այդ, ինչ խոսք, դու՝ «ցար-բոգ» ես:

Դու դեռ շինում ես, դոմփում, ֆալոս ցույց տալիս, իսկ մենք՝ մոլագարիդ հանդուրժում ենք:

Քեզ համար մեկ է, որ Հայաստանն ու հայ ազգն այսպիսի բարոյական անկում երբեք չեն ունեցել։ Որ սա դեռ վերջը չէ։

Որ ոմն անդեմ ու ամորալ գոյ մեզ բարեվարքություն ու բարոյականություն է սովորեցնում, խրատներ է տալիս, սաղմոսներ է կարդում, Աստվածաշունչ է ցիտում, խոսում է եկեղեցու մաքրության, պարկեշտության ու կուսակրոնության խորհրդի մասին։

Դու աթոռից կառչած այն մեկն ես, ով գիտակցելով գահավիժող ռեյտինգիդ մասին, էլեկտորատին «կերակրում» ես՝ «ընդդիմության հեղաշրջման գաղտնի պլան» շոուն:

Տասովչիկ Արեն Մկրտչյանիդ՝ «Մանվելի տուշոնկա» սցենարով բեմադրում՝ «Բագրատի բալամուտը»:

Դուք՝ Աբաջյանի սուտ պապիկին հանրության առաջ կանգնեցնողներդ, համոզում եք, որ «հեղաշրջման փորձ» է կանխվել ու հիմա էլ գերազանց աշխատանքի համար շնորհակալություն եք հայտնում ու ճոխ պարգևատրում ԱԱԾ-ին:

Դե բա նրանք են քո կամակատարները, ջեբի ու ձեռքի գործիքը: Նրանց շնորհիվ ես իշխանությունդ պահում:

Բոլոր այդ «իրավապահներին» գնդապետի ու գեներալների կոչում, միլիոնավոր պարգևավճարներ տուր, որ «բացահայտել» են 2024 թվականի պետական հեղաշրջման ծրագիրը, որը չի էլ իրականացվել:

Բայց դու գիտես՝ ինչպես սարքել մարդկանց գլխին, գործեր կարել ու հանձնել գրպանային արդարադատությանը:

Քեզանից հեռու չէ՝ հեղաշրջման, իշխանության բռնազավթման և ահաբեկչության շինծու ու կեղծ գործ հարուցելը, այդկերպ՝ հավանական հակառակորդներիդ չեզոքացնելը։

Քեզանից հեռու չէ հանուն աթոռին կպած մնալու ու իշխանության վերարտադրության՝ բռնություններ, ընտրովի արդարադատություն, հետապնդումներ, կոմպրոմատներ, ուլտիմատումներ ու ռեպրեսիաներ իրականացնելը:

Մանավանդ, որ սա արդեն քո կողմից բեմականցված միստիկ հեղաշրջման թվով չորրորդ, թե հինգերորդ դեպքն է։

Այն էլ՝ չապացուցված։

Ինչ խոսք՝ հակասահմանադրական ճանապարհով իշխանության զավթումը մերժելի է, անհանդուրժելի է։

Բայց այս պարզ ճշմարտությունն անընդհատ շահարկվում է քո իսկ կողմից։

Քո դեպքում, չի բացառվում, որ մոտ ապագայում ոչ բռնի փողոցային պայքարն ու ընտրություններում պարտվելն էլ դիտարկվի որպես բռնազավթման փորձ և դու հազար ու մի ալիբիով հրաժարվես իշխանության անցնցում փոխանցումից։

Անգամ որևէ կոնկրետ ծրագիր մշակելու և ներկայացնելու փորձ կարող ես դիտարկել որպես պետական հեղաշրջում ու հատ առ հատ բոլորին ձերբակալես, իզոլացնես:

Այսերպ դու նաև մաստեր կլաս ցույց տվեցիր Սերժ Սարգսյանին՝ թե ինչ պետք է անել, երբ չես ուզում իշխանությունը հանձնել։

Այնպես որ՝ ինտրիգներով, մանիպուլյացիներով, պաթոս-պոպուլիզմով, էմոցիոնալ սպեկուլյացիաներով,

«մուտիտ-մուխլյոժ-պարաժներով», կտերով ու ամենօրյա տավտոլոգիայով զբաղեցրու զոմբիներիդ մինչ ընտրությունները:

Կարևորը՝ ընտրությունների շեմին հասնես այս ու նմանատիպ շոու-թատրոններով։

Ու կապ չունի, որ դեմոսը տեսնում-հասկանում է Սամվել Կարապետյանի, Բագրատ և Միքայել Արքեպիսկոպոսների կալանավորումների ու քրեական գործերի հարուցելու քաղաքական դրդապատճառները։

Գիտակցում է, որ այստեղ այլևս ոչ թե իրավական գործընթացների բնականոն ընթացքի, այլ` ուղղորդված և կանխամտածված բռնատիրական մեխանիզմի, համակարգային քաղաքական հաշվեհարդարի ու պատվիրված ռեպրեսիաների հետ գործ ունենք։

Որ ճնշվում է ոչ թե հանցանքը, այլ՝ ընդվզումը, հետապնդվում է ոչ թե մեղավորը, այլ՝ արժեքների պաշտպանը, հակադարձողը, աչք չփակող-չհամակերպվողը։

Անգամ զավեշտալի է, որ հեղաշրջումից ու ահաբեկչությունից են խոսում մարդիկ, ովքեր 2018-ին պետական պահպանության տակ գտնվող՝ Հանրային ռադիոյի դռները վանդալի պես ջարդելով ներխուժեցին ներս:

Ու դրա համար ոչ մեկը չպատժվեց:

Եվ առհասարակ.

եթե հեղափոխություն անելն անօրինականություն է, ուրեմն առաջինը դու՛ք պետք է դատվեք, առավել ևս եթե լյուստրացիա անեք / անենք 2018-ի ձեր «հեղափոխության» պլանը:

Թավշա հեղափոխականդ նախկիններից ավելի բռնապետ ու հանցագործ դուրս եկավ:

Ախր, ով-ով, բայց դու՝ մարտի 1-ի կարկառուն դեմքդ, գերազանց տարբերում ես ապստամբությունն ահաբեկչությունից։

Գիտես, որ ժողովուրդը միշտ ունի ընդվզելու, ապստամբելու իրավունք։ Հակառակ դեպքում այսօր աշխարհն ամբողջովին միապետերի և էքսցենտրիկ դիկտատորների ձեռքերում կլիներ։

Բա դրա համար «իրականացրեցիր»՝ «ոչ բռնի, թավյա հեղափոխությունը»:

Դու հո լավ գիտես, որ հրապարակված ձայնագրությունները չեն պարունակում այն հանցակազմը, որ նկարագրում է ՔԿ-ն:

Էլ չեմ ասում՝ անմեղության կանխավարկածի մասին:

Որ սիրողական մակարդակի, կարծես GPT-ի հավելվածով պատվիրված տեքստի իսկությունը դեռ պետք է պարզվի:

Որ մի խմբագիր ու սրբագրիչ չկար գոնե խելքին մոտ բան գրեր կամ դուք ձեր հերթին՝ «դզեիք-փչեիք-պուպուշացնեիք»:

Ախր, ով-ով, բայց դու հո լավ գիտես հեղաշրջումն ինչպես է կատարվում՝ մեկ կրակոցով, ոչ թե՝ լալա-լուլուներով:

Դու կաս, շնչում ես, քեզ ոչինչ չի սպառնում։

Հանգիստ վեր ընկի տեղդ, ոչ մեկն իշխանության բռնազավթում չի անի, ոչ մեկը չի կարող գլուխ բարձրացնի:

Առայժմ դու բոլորին ես ձեռնտու՝ ուժայիններից մինչև մանկապարտեզի վարիչ, հյուսիսից մինչ արևմուտք:

Այնքան ժամանակ, մինչև քեզ ի սպառ օգտագործեն, ուտիլիզացնեն, դեն շպրտեն կամ փուռը տան, գուցե և Քադաֆիի օրը գցեն:

Իսկ քանի դեռ ապահով ես, ամեն ինչի ընդունակ ես:

Ակամա մտաբերում եմ Ադրբեջանցի քաղաքագետ Ջումշուդ Նուրիևի դեռ մեկ տարի առաջ կատարած գրառումը.

«Գարեգին 2-րդը պետք է մեղադրվի հեղաշրջման փորձի մեջ։

Բայց դա Հայաստանի գործն է։

Իսկ Բագրատն էլ 1990-ականներին Ադրբեջանի դեմ իրականացված ցեղասպանության մասնակից է։

Ես չգիտեմ, թե ինչու ադրբեջանական կողմը դեռևս նրա դեմ քրեական գործ չի հարուցել։

Բայց, ամեն դեպքում, ավելի լավ կլիներ, եթե նրա դեմ քրեական գործ հարուցվեր և Ինտերպոլով հետախուզում հայտարարվեր, որովհետև ես այս մարդուն ճանաչում եմ դեռ Ղարաբաղից, այդ ժամանակ նա Դաշնակցություն կուսակցության զինված ուժերի ղեկավարներից մեկն էր»։

Չեմ զարմանա, որ Ալիևի պահանջով Բագրատ Սրբազանը հանձնվի Բաքվին։

Սամվել Կարապետյանը ևս, մանավանդ, որ Ալիևը նրան ևս հետախուզում է հայտարարել:

Ոչինչ չի բացառվում:

Դու այն բացառիկ տականքն ես, ով հայտարարեց՝ «Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը, քրիստոնեաբար ազատելու է եւ Վեհարանը հանձնելու է Վեհի» ու դիմակավորված ուժայիններին, ոստիկանությանը հրամայեց արշավել Մայր Աթոռի վրա:

Պատմության մեջ ՀԱԵ-ն բռնաճնշումների է ենթարկվել ռուսական, օսմանյան, պարսկական, արաբական տիրապետության ժամանակ և հիմա։

Պատմության մեջ առաջին անգամ հայը ոտք դրեց Եկեղեցի ոչ թե աղոթքի, այլ՝ ոտնձգության համար:

300 տարի առաջ՝ 1725 թվականի մայիսին, թուրքերը գրավեցին Վաղարշապատը և մտան Վեհարան:

Պատմության մեջ Վեհարանի վրա այլ գրոհ չի եղել, բացառությամբ քո օրոք, քո ձեռամբ՝ 2025 թվականի հունիսին:

Ահաբեկչությունը հենց սա է, ինչ որ տեղի է ունենում Սուրբ Էջմիածնի, հոգևորականների և մեզ հետ։

Սա գիտակից հայի ամենաամոթալի օրն է։

Գուցե առավել ամոթալի, քան Արցախի ընկնելու օրը։

Որովհետև սերունդները դեռ կարող են փրկել, վերադարձնել Արցախը, իսկ այս անպատվությունը խարան է մնալու մեր վրա ընդմիշտ։

Վայ մեր աչքերին, որ տեսանք ու ապրեցինք այս ամոթը։

Նայում ես կազմակերպածդ գրոհը Հայ առաքելական եկեղեցու դեմ, հետո՝ օրեր առաջ երջանիկ մուտքդ Ստամբուլի մզկիթ ու ապշում:

Դու Աղոթքը՝ նամազ, Աստվածաշունչը՝ Ղուրան, եղեկեցին՝ մզկիթ սարքող ես:

Դու անաստված անհայրենիք ես, ով այս երկրում գերեզման անգամ չպետք է ունենա:

Այ՛ անմոթ-անաստված, ո՞նց ես մարսելու արածդ:

Անգամ ստալինյան իշխանություններն են եկել ու գնացել, բայց եկեղեցին՝ մնացել:

Ով ես դու, որ եկեղեցու հիմքերը փլուզես:

Դու այդ հիմքերի տակն ես մնալու:

Մոռացե՞լ ես, որ ցանկացած իշխանություն անցողիկ է, որ դատաստանի առաջ կանգնել կա, որ պատիժ կա, որ խուսափելն անհնարին է լինելու:

Դու այն արարածն ես, ով իրավունք չունի համարվելու ո՛չ քրիստոնյա, ո՛չ վարչապետ, և առավել ևս՝ հայ, քանի որ անցել ես բոլոր բարոյական սահմանները, խախտել Հայաստանի Հանրապետության բոլոր քրիստոնեական և սահմանադրական օրենքները։

Ալլաշուքյուր Փաշազադեյի ականջը կանչի, հիմա Բաքվում նստած նայում է այս ամենին ու հոգին փառավորվում է:

Մարդը մի թուլ բերան ասաց՝ Հայոց եկեղեցին վտանգ է ներկայացնում ու դու միանգամից անցար գործի:

Մարդիկ անգամ չէին զարմանա, եթե տեսնեին, թե ինչպես է Մարգարայի անցակետից «պադկրեպլենիա» գալիս։

Մանավանդ, որ նրանք խիստ մտահոգված են քո անվտանգությամբ, անգամ խոսում են 5 հազարանոց հատուկ ջոկատային համհարզներով քեզ վտանգներից վնասազերծելու մասին:

Գիտակից ու մտածող հայը 24/7 non-stop ռեժիմով, հոգեկան խանգարում ստանալով հետևում է, թե ինչպես մի խեղկատակ օջախապետ խանդաղատանքով երկիր է քանդում, արժեհամակարգ խեղում:

Որքան անդրդվելի պադոշ պետք է լինես, որ պետականաստեղծ մարդուն՝ քո ազգակործան հալով՝ «պետականակործան» անվանես:

Անվանարկես մեկին (թեպետ ուներ մի շարք թերություններ ու վրիպումներ) ում օրոք վերականգնվեց անկախ պետականությունը, ում կառավարման տարիներին կազմավորվեց բանակը, ձևավորվեց արտաքին քաղաքականությունը, և ով, ի տարբերություն քեզ միայն ազատագրեց ու երբեք հող չհանձնեց:

Մեկին, ում հետ հաշվի էին նստում, ում հարգում, ումից քաշվում էին աշխարհի լիդերները:

Ընդ որում, մի մարդու, ում շնորհիվ աճել, հասել ես վարչապետի պաշտոնին:

Ում անունն էիր գոռում, ով քեզ համար ոչ վաղ անցյալում կումիր, հայր ու Աստված էր:

Դու այն ապերախտ-անշնորհակալն ես, ով վախենում է անգամ այդ մարդու ստվերից, ու որի դեմ կարող եք պայքարել զուգընկերուհուդ հետ, լավագույն դեպքում՝ համատեղ ֆեյսբուքաստատուսագրությամբ:

«Պետականակործան» ասում է պետականության հիմնասյուները քանդող մեկը, ով կոտորեց մի ողջ սերունդ, հաշմանդամ դարձրեց հազարավորների, խեղեց ճակատագրեր, անտուն-անօթևան-անհայրենիք, բնավեր ու տնավեր դարձրեց տասնյակ հազարավորների, Արցախը հանձնեց թուրքին, այն ճանաչեց Ադրբեջանի մաս ու ստորացուցիչ կապիտուլյացիա ստորագրեց:

Մեկն, ումից հետո պետությունը մնալու է հաշմանդամ, ում անունը դաջվելու ու հիշվելու է ոչ թե տնտեսություն, բանակ կամ երկիր կառուցող, այլ՝ աղետաբեր, Եռաբլուր, դագաղ ու կապիտուլյացիա բառերի հետ:

Քո անունը սերունդները գրելու են դավաճանների հուշատախտակին։

Դու պատմության մեջ կմնաս որպես Արցախը հանձնած, պարտված, հող-հայրենիք տված, լուզեռ ու ծեծված գործիչ, որին ծաղրում են բոլորը։

Քեզ կհիշեն որպես աղետի, ամոթի, կորստի ու տառապանքի խորհրդանիշ, որպես՝ Պուտինի, Էրդողանի, Ալիևի ձեռքի խաղալիք, որին գնդակի պես այս ու այն կողմ են տշում։

Իրականում 1-ին նախագահի հատկանիշները թվարկելով դու ինքդ քո ինքնակենսագրականն ու քո նկարագիրը տվեցիր:

Սրանից լավ ոչ մեկ քեզ չէր ճշգրիտ նկարագրի:

Դու վերջապես կամք ունեցար և նկարագրեցիր ինքդ քեզ:

Դու այն մեկն ես, ում օրոք հանրային 1-ին հեռուստաալիքը վերածվել է անձնական քարոզչամեքենայի:

Որտեղ ցույց են տալիս, որ Հայաստանն անհոգ ու զարգացած Շվեյցարիան է:

Որտեղ իշխանության տաշտամանից օգտվող, իշխանության քարոզ իրականացնող ցանկացած ստորաքարշ անբարոյական ու այլասերված հնարավորություն ունի վայրահաչել ազգայինի դեմ ու խրախուսվել իշխանության կողմից։

Դուք կարող եք պեղել ու գտնել 2 անգամ կարգալույծ եկած մի դասալիք ստահակ, ունիկալ աբիժնիկ հուդայի, մի պարապած պետրոսի, բերել Հ1-ի տաղավար ու դեմ տալ մեդիապետրոսին:

Մի անդեմ ու ամորալ նախկին «հոգևորականի», ով Մայր Աթոռի հացը կերած ու ուրացած՝ կբարբաջի Մայր Աթոռի և վեհափառի մասին։

Ալեգորիկ ու էկլեկտիկ մտքերով մեկին, ով տեքստն անգիր արած, ուղիղ կես ժամ կանացի «զամաշկեքով» կբամբասի ու անպատասխանատու հայտարարություններ կանի:

Մեկը, ով առաջին անգամ 2017 թվականին կարգալույծ լինելով՝ մեղայականով դիմել է Վեհափառ հայրապետին՝ վերականգնվելու իր հոգևոր կարգավիճակը։

Ում համար միջնորդել և երաշխավոր է կանգնել անձամբ Բագրատ սրբազանը և ով հիմա անվանարկում է նույն Բագրատ սրբազանին։

Ու այս բանսարկուն՝ լանջախաչով և հոգևորականի հագուստով, որի իրավունքը չունի, Գյուլնազ տատիի հեքիաթներն է պատմում ժողովրդին:

Ինչ խոսք, Հ1-ն իր «բարձունքի» վրա է...

Երկու անգամ կարգալույծ արված, խայտառակ անցյալով ու ոչ նորմալ կենսագրականով, իզգոյ կերպարին Պետրոսը հրավիրել է Հ1-ի տաղավար՝ եկեղեցու հարցերը քննարկելու, եկեղեցուն պախարակելու համար:

Մայր Աթոռի և Վեհափառի մասին այնպիսի զառանցանքներ են դուրս տալիս, որ նույնիսկ Փաշազադեն կնախանձեր:

Ու այս տեղեկատվական տեռորն ամեն օր մտնում է հարյուր հազարավոր մարդկանց տներ: Ու ոմանք լսում ու հավատում են այս հերյուրանքներին:

Ստոր պնդումների, որոնք չդիմացան փաստերին:

Հեռուստատեսությամբ արված աղմկահարույց հայտարարություններից մեկը, թե կաթողիկոսը երբեք չի եղել Գերմանիայի հայոց թեմում, ապացուցվեց, որ սուտ է։

2017 թվականին կաթողիկոսը պաշտոնական այցով եղել է Գերմանիայում,

Հանդիպել է նախագահ Շտայնմայերի, ինչպես նաև տեղական թեմի հետ,

2018 թվականին Մերկելը հանդիպել է նրան Մայր Աթոռում։

Ժամեր անց, մնացյալ մյուս դեզինֆորմացիաներն ևս ապացույցներով հերքվեցին:

Այս խայտառկությունների շղթան էլ պետք է ամփոփվի բաստիոնապետի՝ «բարեկիրթ-ադալժենիա»-առաջարկով:

Թե բա ժամկետ սահմանենք, փորձենք չհայոյել, չանվանարկել մեկմեկու:

Փաստորեն, ի՞նչ է ստացվում։

Նրա կռիվը Սամվել Կարապետյանի, Բագրատ սրբազանի ու Միքայել Աջապահյանի հետ էր։

Նրանց կալանավորեց ու իրեն վտանգներից ձերբազատեց:

Արդեն թոթափված է, կազդուրված, հոգին խաղաղված, միտքը հանդարտված:

Արդեն կարող է կոնսենսուսի գնալ մնացածի հետ, ժողովրդին էլ՝ հանդուրժողականության, համերաշխության, խոհեմության ու տոլերանտության խնդրագիր-կոչեր անի:

Նա «չգիտի», որ ինչ էլ առաջարկի-չառաջարկի, վետո դնի-չդնի, միևնույն է՝ արդեն մտել է պատմության մեջ որպես բանսարկու ու հայհոյախոս։

Որ հանրային, քաղաքական, հրապարակային դաշտում՝ հայհոյախոսության, հիբրիդային թիրախավորման և ստերի պրոպագանդայի ավանդույթն ինքն է ստեղծել՝ իր անհայրենիքների թիմով ու զուգընկերուհով:

Իսկ հիմա՝ ողորմելի, սենտիմենտալ, սրտաճմլիկ ու հոգեցունց թատրոն է բեմադրում։

Առաջարկիդ զուգահեռ, հուլիսի 1-ից մինչև 5-ը սկսի անձամբ կարդալ վերջին երկու շաբաթվա ֆեյսբուքյան ստատուսներդ ու դրանց տակ գրված մեկնաբանություններն ու հայտարարի արի:

Չնայած՝ դու ազդվող, վատ զգացող, հետևություններ անողը չես:

Այո՛, այսկերպ միգուցե եկեղեցու թեման ժամակավորապես երկրոդական պլան կմղվի, այն առժամանակ չթիրախավորվի։

Բագրատ և Միքայել սրբազանների մեկուսացումը գուցե այն գինն էր, որ բոլոր կողմերը վճարեցին հանուն ժամանակավոր դադարի ու լարված մթնոլորտի թոթափման։

Ի դեպ, հիշեցում.

Միքայել Աջապահյանն այն Սրբազանն էր, որ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին կոչ էր արել լքել քաղաքականությունը և թույլ տալ որպեսզի նոր ուժերով թարմանա քաղաքականն դաշտը, այդ թվում՝ քո դեմ պայքարը։

Դու դա հոյակապ հիշում ես:

Ուղղակի մտածում ես՝ ինչքան պետք է ապականված, վերջացած, փոքրոգի մարդ լինելս, որ լուրջ առողջական խնդիրներ ունեցող հոգևորականի հանդեպ, մի տարի առաջվա հարցազրույցում ասված խոսքերի համար քաղաքական վենդետտա իրականացնես ու 2 ամսվա կալանք սահմանես, ԱԱԾ մեկուսարան ուղարկես:

Աջապահյանը պատվով կնստի, դուրս էլ կգա, բայց դա ձեզ չի փրկելու, ձեր երեսը չի մաքրվելու:

Մի զավեշտ էլ այն է, որ որոշ քաղաքական թափթփուկներ, իբրև Եկեղեցու հեղինակության համար պայքարողներ՝ Եղեկեցու անվան տակ սեփական իշխանափոխության օրակարգն են սպասարկում:

Էլ չասեմ, որ հավաքական ընդդիմությունն այս կազմով անգործունյա է ու ապաշնորհ, իսկ դու՝ վարչապետի աթոռին Քաջ Նազարի բախտով հայտնվածդ, քո հերթին՝ Եկեղեցու մաքրագործման անունով, սեփական ռեյտինգիդ հարցն ես լուծում։

Իսկ ազգն այս ամենը տեսնում ու հանդուրժում է:

Մի ուրիշ խարան էլ՝ «моя хата с краю», «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» ասողներինն է:

Ինչպես Դանթեն կասեր.

«Դժոխքի ամենախավար տեղերը նրանց համար են, ովքեր չեզոքություն են պահպանել բարոյական ճգնաժամի պահերին»։

Ինչևէ, Ռուբիկոնն անցած այս պարապ մարդուկը՝ Հայաստանի հանրապետության ղեկավարն է։

Ամոթ մեզ, որ հանդուրժում ենք նրան։

Եկեղեցին, իր թերություններով հանդերձ, այսկերպ չպետք է թիրախավորվեր:

Մանավանդ՝ որևէ հոգևորականի կուսակրոնության խախտմամբ, առավել ևս՝ Եղեկեցու պատճառով մեր երկիրը չի հայտնվել այն արհավիրքների մեջ, ինչ դուք ձեր արկածախնդրությամբ, դիլետանտությամբ, ապաշնորհությամբ ու տգիտությամբ եք հասցրել:

Ապրում ենք մի երկրում, որի վարչապետն աչքի է ընկնում ոչ ադեկվատ վարքով, չի կառավարում իր հույզերը, գերադասում է առաջնորդվել էմոցիայով, քան բանականությամբ, անհավասարակշիռ է, բռնկուն, պայթունավտանգ:

Հայաստանի ղեկը գտնվում է տգետ ու չտես, ամբարտավան ու բախտախնդիր, պարկեշտության մասին պատկերացումից զուրկ և իշխանությունը կորցնելու հեռանկարից խելագարված մի անձի ձեռքերում, որն իր վախերը փարատելու և իշխանական վայելքը շարունակելու համար ոչնչի առաջ չի կանգնի, լինի դա Արցախի, Սյունիքի հանձնումը, միջանցքի տրամադրումը, «փախստական» ադրբեջանցիների վերադարձի ապահովումը, հազարավոր կյանքերի զոհաբերումը, Սահմանադության, օրենքների, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, մեր ազգային ինքնության ու արժեհամակարգի պղծումը:

Որքան անպատվաբեր ու անթասիբ, որքան ստոր ու անաստված պետք է լինի այն մարդը, ով այսքանը տեսնելով կաջակցի, կպաշտպանի այս սրբապիղծ, այլասերված անբարոյական արարածին:

Մեկին, ով իր կոլաբորանտ, թշնամու սպասարկու տեսակով՝ համակարգված քայլերով սեփական ժողովրդին տանում է կործանման ու պետականզրկման:

Մարդկանց մեծամասնությունը միաբերան ասում է.

Քեզ պես ազգադավ, սրբապիղծ, տականք-վիժվածք, քեզ նման ողորմելի, լպիրշ, ստորաքարշ սրիկա, քեզ նման նողկալի արարած աշխարհը չի ծնել:

Ոչ ոք ավելի մեծ հարված չի հասցրել մեր ժողովրդի անվտանգությանը, բարոյական արժեհամակարգին և դիմադրողականությանը, որքան դու:

Ժողովրդի տարբեր հատվածներին իրար դեմ հանելով, դու ջարդում ես հայ ազգի ողնաշարը, սերմանում պառակտություն, թշնամանք ու ատելություն, ոչնչացնում հայ ազգի միաբանությունը:

Որ Հայաստանը քեզանից ազատագրելը դարձել է հրամայական, ազգային անվտանգության ապահովման առաջնահերթ երաշխիքներից մեկը:

Որ քո հեռացման գործընթացի մեկնարկը ինքդ ես տվել և դա այլևս անշրջելի է:

Որ քաղաքական լայն կոնսոլիդացիա, համաժողովրդական շարժումով պետք է անհապաղ հեռացվես։

Ասում են՝ լսում-արհամարհում ես, քոնն անում ես…

Ինչ էլ լինի, դու քո գիծը բռնած գնում ես:

Համաժողովրդական ցասում, ընդվզում, բողոք չկա..

Մի մասն՝ ամորֆ-ապատիկ է, իր վեջին չէ, մյուս մասի դարդը չի կտրել, նրանք քաղաքականությամբ չեն զբաղվում, մի մասն էլ՝ գիտակցում-տառապում է, մի բան անում է իր համեստ հնարավորությամբ կամ ոչինչ չի անում, հույսը դրել է, որ «փրկիչ» է հայտնվելու ու մեզ հանելու է այս դառը իրականությունից:

Այս ամենի «ասորտին» հուշում է, որ ի՞նչ անհնազանդություն, համազգային զարթոնք, վերածնունդ.

շարունակում ենք հանդուրժելու մարաֆոնը:

Հետևաբար՝ շարունակեք հետևել խարանի ու խայտառակության քրոնոլոգիային:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 283

Մեկնաբանություններ